March 31, 2008 by lusavor
Երեկ գիշեր կեսգիշերից բավական անց փողոցից բարձր ձայներ լսեցի, մի քիչ լարեցի լսողությունս ու շատ ծանոթ արտահայտություն հասավ ականջիս. «Առա՛ջ, Հայաստա՜ն»… Եթե չպարզեի, թե ինչ է, քունս չէր տանի…
Մի խոսքով, պատուհանից նայեցի ու տեսա մի քանի հարբած տղաների, ովքեր ուս-ուսի տված քայլում էին դատարկ փողոցով ու բղավում, մեկ-մեկ էլ երգում We are the champions՝ Այսինքն՝ հաղթել ենք… Ինձ նույնիսկ թվաց, թե արտասահմանցիներ են, տեղացիների էնքան էլ նման չէին։
Դե, մարդկանց դուր է եկել արտահայտությունը, գոռում են։Եթե երգն էլ թարգմանած գոռային՝ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ընդդիմադիրներն էլ գոհ կմնային։
Մենակ թե՝ Ամիրյանի ու Զաքյանի բնակիչները, ինչքան էլ քաղաքականացված լինեն, այդ ժամին հաստատ կուզեին քնել։ ՝
Tags: Elections 2008, politics, Yerevan
Posted in Yerevan, politics | 1 Comment »
March 28, 2008 by lusavor
Բախտի բերմամբ, մի քանի ամիս է՝ ապրում եմ Երեւանի կենտրոնում։Ձմռան նստակյաց, չաղացնող ու ծանրացնող ամիսներից հետո՝ գարնանը գոնե ուզում ես մի քիչ շարժվել, շատ քայլել, անցնել քո սիրած քաղաքի սիրած փողոցներով։Բայց դրա համար առնվազն պիտի օդերեւութաբաններից ճշտես քամու ուղղությունն ու արագությունը, հետո էլ քաղաքապետարանից պարզես, թե Երեւանի որ հատվածներում ինչ մասշտաբի շինարարություն է։ Read the rest of this entry »
Tags: բնապահպանություն, ես, Երեւան
Posted in Yerevan | 2 Comments »
March 27, 2008 by lusavor
There are two ways of spreading light; to be the candle or the mirror that reflects it. Edith Wharton
Կարծում եմ, գոնե պետք է փորձել ինքնուրույն տարածել լույսը…
էլի սիրուն ու «լավ ասված» խոսքեր տեսեք էս կայքում։
Tags: my life
Posted in Uncategorized | No Comments »
March 22, 2008 by lusavor
Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!
Posted in Uncategorized | 1 Comment »