Բախտի բերմամբ, մի քանի ամիս է՝ ապրում եմ Երեւանի կենտրոնում։Ձմռան նստակյաց, չաղացնող ու ծանրացնող ամիսներից հետո՝ գարնանը գոնե ուզում ես մի քիչ շարժվել, շատ քայլել, անցնել քո սիրած քաղաքի սիրած փողոցներով։Բայց դրա համար առնվազն պիտի օդերեւութաբաններից ճշտես քամու ուղղությունն ու արագությունը, հետո էլ քաղաքապետարանից պարզես, թե Երեւանի որ հատվածներում ինչ մասշտաբի շինարարություն է։
Մեր՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկում կանգնող մեքենան 1, դե, շա՜տ մեծ ցանկության դեպքում 2 օրից փոշու մեջ ա լինում, իսկ թե Երկինքը մի 2 կաթիլ էլ անձրեւ «պարգեւի», ցեխը պատրաստ է։Դե, պատկերացրեք, թե ինչ կամ ինչեր ենք շնչում մենք ամեն երեկո, երբեմն էլ առավոտյան Երեւանում զբոսնելիս։Իսկ թե քամու ուղղությունը ճշտած չենք լինում՝ պատահում է՝ փոշին մեզ վրա ենք տուն բերում։
Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ լսեցի, որ Երեւանի կենտրոնում վազելը վնաս է առողջությանը։ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ։
Հ.Գ. Պետք ա տուն առնել Երեւանից դուրս….
Tags: բնապահպանություն, ես, Երեւան
March 31, 2008 at 9:27 am |
Որ ասում ես Երեւանում զբոսնել, փոշի, միտս ա գալիս մի տեսարան…
Մարտի 2-ն էր, մի երկու արկածախնդիր զբոսաշրջիկ Մաշտոցի պողոտայի էն վերեւի մասով քայլում էին, հետաքրքրսիրությամբ նայում խանութների կոտրված ապակիներին, նկարում ու խոսում, թե սմբակներով փոշի են հարձրացերլ էս հայերը, վայրենի են: “Լավ” զգացողություն էր լսել այս ամենը…
March 31, 2008 at 10:10 am |
Բլանշ ջան, ախր էդ փոշում մեջ քայլելն արդեն «ֆանտաստիկ» զգացողություն ա, նույնիսկ կարիք չկա, որ կողքից հուշեն։ Նորից ամառ ա գալիս, նորից շինարարությունն ավելացնում են։ ՄԻ ՇՆՉԵՔ!!!!!